Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ և պատրաստվում են քայլերթով շարժվել Մարզահամերգային համալիրի ուղղությամբ, որտեղ անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը:
Կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց՝ կասկածներ ունեն, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տալու առաջանալ:
Երթուղին, որով պատրաստվում են շարժվել այստեղ հավաքված քաղաքացիները, անցում է այն հատվածներով, որոնք ոստիկանությունը հայտարարել է, որ փակ են երթևեկության համար:
Աշոտյանը բացատրեց, որ իրենք ուղղակի պաստառներով լուռ քայլելու են մայթերով, այլ մտադրություն չունեն, և ոստիկանությունը երթը արգելող որևէ հայտարարություն չի արել, հետևապես՝ եթե փորձեն խոչընդոտել երթը, ապա ապօրինություն կգործեն:
Այս հատված ոստիկանության ուժեր են բերվում, որոնք արգելում են Հանրապետականի անդամներին քայլերթ իրականացնել: