Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը տեղեկացրել է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Բայրամովը նաև խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, համաձայն որոնց՝ կողմերը նախնական որոշել են՝ Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։