Այսօր տեղական ժամանակով ժամը 17:35 (Գրինվիչի ժամանակով` ժամը 13։35) երկրաշարժ է գրանցվել Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալլ, հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
1.2 մագնիտուդով երկրաշարժը Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․14 աստիճան և արևելյան երկայնության 44.77 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, այն զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալլ ուժգնությամբ։
Նոյեմբերի 15-ին մոտավորապես նույն ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Գառնիից 6 կմ հյուսիս-արևելք: