Մատչելիության հղումներ

Բաքվում բանակցել են Իսրայելի տարածաշրջանային համագործակցության ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարները


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները հաղորդում են երեկ Բաքվում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Դեյվիդ Ամսալեմի և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի միջև բանակցությունների մասին։

Հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են «երկկողմ տնտեսական և առևտրային հարաբերությունների ամրապնդման ռազմավարությունը»։

«Մենք կարծիքներ ենք փոխանակել օտարերկրյա ներդրողների համար Ադրբեջանի բարենպաստ ներդրումային միջավայրի և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ»,- X-ում գրել է Ջաբբարովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG