Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն դադարեցնում է իր մասնակցությունը 66 միջազգային կազմակերպություններում


Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի 31 կառույցներից, որոնք զբաղվում են կլիմայի փոփոխությունների, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի հարցերով։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այլևս անընդունելի է ամերիկացի հարկատուների միջոցները, ջանքերն ու ռեսուրսներն ուղղել կառույցների, որոնք, նրա խոսքով, չեն սպասարկում ԱՄՆ-ի շահերը։ Ռուբիոն նշել է, որ դրանք վատ են կառավարվում, կողմնակալ են և անարդյունավետ: ՄԱԿ-ը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հրամանագիրը:

ՄԱԿ-ը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հրամանագիրը:

Վաշինգտոնը մինչ այս արդեն դուրս էր եկել Փարիզի կլիմայական համաձայնագրից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (WHO) և UNESCO-ից, ինչպես նաև շեշտակի կրճատել արտաքին օգնությունը։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG