Մատչելիության հղումներ

Բաքվի զինվորական դատարանում հարցաքննվել է Արկադի Ղուկասյանը


Բաքվի զինվորական դատարանում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ կրկին առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների։

Ադրբեջանական պետական AZERTAC գործակալության հաղորդմամբ, «դատախազների հարցերին ի պատասխան Ղուկասյանը խոստովանել է, որ ինքը ժամանակին ադրբեջանցիներին ստիպել է հեռանալ» Ստեփանակերտից։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի, Ղուկասյանը նաև հաստատել է, որ 1990-ականների իրադարձությունների ժամանակ «Հայաստանից են մարդկանց տեղափոխել ադրբեջանական տարածք»։

Դատաքննությունը շարունակվում է։

Հայաստանի իշխանությունները ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել են, թե դատավարությունը կեղծ է, և Բաքուն ապօրինի, այդ թվում՝ հոգեներգործուն միջոցներով ցուցմունքներ է կորզում՝ տարածաշրջանում նոր լարվածության հրահրելու համար։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG