Մատչելիության հղումներ

Բահչելի․ «Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանի միջանցքն է»

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի, արխիվ

«Զանգեզուրի միջանցքով» Կարսը միանում է Թուրքեստանի տափաստաններին»,-այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի խոշորագույն ազգայնական ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, նախագահ Էրդողանի քաղաքական դաշնակից Դևլեթ Բահչելին։

«Իրերը հարկավոր է կոչել իրենց անունով։ Զանգեզուրի միջանցքն իրականում Թուրանական միջանցքն է։ Երբ այն բացվի, թյուրքական աշխարհի վերամիավորման գաղափարը շատ ավելի հստակորեն կուրվագծվի», - ասել է Բահչելին՝ դիմելով իր կուսակցության պատգամավորներին։

Թուրք ազգայնականների առաջնորդը նաև կոչ է արել պաշտոնական Երևանին չխոչընդոտել ծրագրի իրագործմանը։

«Ղարաբաղը Ադրբեջան է։ Դա ապացուցվել է թե՛ ռազմի դաշտում՝ արյան միջոցով, թե՛ բանակցային սեղանի շուրջ՝ իրավական մեթոդներով։ Եթե Երևանը խելամտություն ցուցաբերի և ազնվորեն մասնակցի տարածաշրջանային համագործակցությանը, Թուրանական միջանցքից օգուտներ կքաղեն ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, այլև Հայաստանը։ Հակառակ դեպքում, այդ երկիրը կարող է մսխել վաղվա օրվա հնարավորությունները՝ անցյալի կորսված երազանքներից կառչած մնալով», - հայտարարել է Թուրքիայի ազգայնական ուժի առաջնորդը։

XS
SM
MD
LG