Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշում է կայացրել Պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը:
Հաղորդվում է, որ այսօր խորհրդարանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որի ընթացքում էլ որոշումն է կայացվել:
Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Վլադիմիր Վարդանյանը, ով նախորդ ամիս ԱԺ փակ քվերակության արդյունքում ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։ 107 պատգամավորից քվերակությանը մասնակցած 67 պատգամավորները նրա օգտին էին քվեարկել։