Մատչելիության հղումներ

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել կառավարության ծրագիրը, «Ուժեղ Հայաստանը» ներկա չէ

Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը: Այժմ պատգամավորները ելույթներով են հանդես գալիս:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նիստերի դահլիճում չէ, խմբակցության պատգամավորներն առավոտյան չեն եկել և չեն գրանցվել:

Նախօրեին խորհրդարանում՝ օրվա ավարտին, երբ վարչապետը կրկին անդրադարձավ Գարեգին Երկրորդին, մի քանի անգամ կրկնեց Վեհափառի ավազանի անունը, ինչին ընդդիմությունը շարունակ պատասխանում էր սեղանին հարվածելով։ Ի վերջո, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանը» ի նշան բողոքի՝ ամբողջ կազմով լքեց նիստերի դահլիճը։

XS
SM
MD
LG