Մատչելիության հղումներ

ԱԺ-ն 12 մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ է ընտրում

9-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը, օգոստոս, 2026թ.
9-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանը, օգոստոս, 2026թ.

9-րդ գումարման Ազգային ժողովն անցավ խորհրդարանական մշտական հանձնաժողովների նախագահների և փոխնախագահների ընտրության հարցին:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ըստ Դոնթի բանաձևով հաշվարկված գործակցի՝ 12 հանձնաժողովներից 8-ի նախագահներին կառաջադրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ը՝ «Հայաստան» խմբակցությունը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահներ առաջադրելու համար ընտրեց Պաշտպանության և անվտանգության հարցերի, Պետաիրավական հարցերի, Արտաքին հարաբերությունների, Տնտեսական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի, Առողջապահության հարցերի, Աշխատանքի և բարեկեցության հարցերի և Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի, Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովները:

«Հայաստան» խմբակցությունն ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը:

Դոնթի բանաձևի համաձայն՝ 7 հանձնաժողովների նախագահների տեղակալներին կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 4-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, և 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը: Խմբակցություններն ընտրեցին համապատասխան հանձնաժողովները:

Պատգամավորներն առաջինը քննարկում են Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, այդ պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրեց Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը:

XS
SM
MD
LG