Ազգային ժողովն ընդունեց հանձնաժողովների ստեղծման, դրանց թվի ու ոլորտի վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը:
Խորհրդարանը կունենա 12 մշտական հանձնաժողով: Նվազագույնը 8 անդամ կունենան հանձնաժողովները՝ 5-ը «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը «Ուժեղ Հայաստանից», 1-ը «Հայաստան» դաշինքից: 10 անդամ կունենա Պաշտպանության հանձնաժողովը:
Այժմ քննարկվում է էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու հարցը: Ընդդիմադիր երկու խմբակցություններից՝ «Ուժեղ Հայաստան»-ից ու «Հայաստան» դաշինքից հայտարարեցին, որ կողմ են քննարկելու «Քաղաքացիական պայմանագրի» առաջարկած էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծելու նախագծին:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն ընտրել է ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին:
Թեև 12 հանձնաժողովներից չորսի նախագահությունը, ըստ օրենքի, հասնում է ընդդիմությանը, երեքը՝ «Ուժեղ Հայաստան»-ին, մեկը՝ «Հայաստան» դաշինքին, իշխող ուժից որոշել են, ամեն դեպքում, իրենց թեկնածուներն էլ ունենալ։
Ըստ ՔՊ պլանի, եթե հանձնաժողովի նախագահ դառնա ընդդիմության թեկնածուն, ՔՊ-ի ներկայացուցիչը այդ նույն հանձնաժողովում կդառնա փոխնախագահ։