Մատչելիության հղումներ

Ալիևը համաներում է շնորհել 154 դատապարտյալի, որոնց թվում, սակայն, ոչ մի քաղբանտարկյալ չկա


Ադրբեջանի նախագահը, արխիվ
Ադրբեջանի նախագահը, արխիվ

Անկախության օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահը համաներում է շնորհել 154 դատապարտյալի, որոնց թվում 300 քաղբանտարկյալներից որևէ մեկի անունն ընդգրկված չէ։

«Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռուֆաթ Սաֆարովը «Թուրան» գործակալությանն ասել է, որ բանտերից ազատ արձակված տասնյակ դատապարտյալների թվում չկան լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ։

«Իհարկե, ես չէի սպասում, որ միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալ ճանաչված շուրջ 300 անձանց ազատ կարձակեին։ Այնուամենայնիվ, հույսեր կային, որ իշխանությունները կարող են գնալ որոշակի թուլացումների միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, համաշխարհային կենտրոնների շարունակական քննադատությունից, ԱՄՆ-ից և ԵՄ-ի կոչերից և Եվրոպայի խորհրդի որոշումներից հետո։ Ցավոք սրտի, դա տեղի չունեցավ»,- ասել է Սաֆարովը։

Ադրբեջանցի իրավապաշտպանի տվյալներով՝ վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամն է, երբ համաներումը չի տարածվել որևէ քաղբանտարկյալի վրա։

«Սա իշխանությունների կողմից մեսիջ է, որ իրենք խստացնում են ներքին քաղաքականությունը և մարդու իրավունքները համարում են իրենց ներքին գործը, որին միջազգային միջամտությունը մտադիր չեն հանդուրժել»,- ասել է ադրբեջանցի իրավապաշտպանը։

Մարդու իրավունքների խախտումների, ազատությունների սահմանափակումների համար Ադրբեջանի դեմ, ի տարբերություն այլ երկրների, միջազգային պատժամիջոցներ չեն սահմանվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG