«Թուրան» գործակալության փոխանցմանբ, Meclis լրատվական կայքի խմբագիր Իմրան Ալիևը դիմակավորված անձանց կողմից բերման է ենթարկվել Բաքվի օդանավակայանից։
Աղբյուրը նշում է, որ լրագրողի ձերբակալությանը նախորդել է իշխանամետ Qafqazinfo կայքում հրապարակված հոդվածը, որը պնդում է, որ լրագրող Ալիևը ապօրինի ճանապարհով օտարերկրյա դրամաշնորհներ է ստացել։
Meclis կայքի խմբագիրն այս շաբաթ Ադրբեջանում ձերբակալված չորրորդ լրագրողն է։ Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ Ադրբեջանում ավելի քան երկու տասնյակ լրագրող գտնվում է բանտում։