Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված): 8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը:
Բոլորն էլ վերակենդանացման բաժանմունքում են:
Նրանց մոր՝ 28-ամյա կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է: Վերջինս տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ մի շարք լուրջ վնասվածքներով:
Աղին բնակավայրի մոտակայքում այսօր մեքենաներ էին բախվել, ինչի հետևանքով վեց հոգի զոհվել է, այդ թվում՝ երկու երեխա: Զոհված երկու և տուծած երեք երեխաների մայրը «Էրեբունի» ԲԿ տեղափոխված կինն է: Զոհերի թվում են նաև կնոջ ամուսինը և ամուսնու մայրը: