Հունաստանի արդարադատության նախարարությունը բավարարել է մոլդովացի օլիգարխ Վլադ Պլախոտնյուկին արտահանձնելու` պաշտոնական Քիշնևի խնդրանքը, այժմ Մոլդովայի իշխանությունները պետք է կազմակերպեն նրա տեղափոխումը: Այս մասին հայտնել է մեծահարուստ քաղաքական գործչի փաստաբան Լուսիան Ռոգացը։
Ավելի վաղ Մոլդովայի իրավապահները հայտարարել են, որ վերադարձի դեպքում քաղաքական երբեմնի ազդեցիկ գործիչը կտեղափոխվի թիվ 13 քրեակատարողական հիմնարկ, ինչից հետո դատախազները կորոշեն հաջորդ քայլերը։
Հայրենիքում Պլախոտնյուկը մեղադրվում է մի շարք ծանր հանցանքներում, այդ թվում ՝ փողերի լվացման և երկրի բանկային համակարգից մոտ մեկ միլիարդ դոլարի անհետացմանը մասնակցելու մեջ։