Ընտրակաշառքի համար մեղադրվող Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանը հացադուլ է հայտարարել։ Փաստաբան Արմեն Ֆերոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այսօր կտեսակցի պաշտպանյալին։
Քրեակատարողական ծառայությունն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, թե անձնական տվյալ չեն կարող հրապարակել, և հրաժարվել էր ասել՝ Ավանեսյանը հացադուլի մե՞ջ է, թե՞ ոչ։
Դատարանը երեկ երկու ամսով կալանավորեց «Ուժեղ Հայաստան»-ի անվտանգության թիմի ղեկավար նախկին զինվորականին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ