Հակակոռուպցիոն կոմիտեն երկու ամսով կալանավորել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին:
Նախօրեին հաղորդվեց, որ Հակակոռուպցիոնը ձերբակալել, ապա մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից Արթուր Ավանեսյանին: Նախկին հետախույզը մեղադրվում է ընտրակաշառքի հոդվածով:
Մինչ քննիչները պնդում են, թե տվյալներ ունեն, որ գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի համակիրը իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրողներին խոստացել է աշխատանքի ընդունել, «Ուժեղ Հայաստան»-ից հայտնում են, որ Արթուր Ավանեսյանը մեղքը չի ընդունում: