Մատչելիության հղումներ

Առաջիկայում սպասվում են Լավրով - Ռուբիո նոր շփումներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, կոլաժ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով, կոլաժ

ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարների՝ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև առաջիկայում սպասվում են նոր շփումներ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Հստակ ժամանակացույց չկա, բայց ամերիկացիների հետ բարձր մակարդակի շփումները՝ վարչակազմի մակարդակով, շատ ինտենսիվ շարունակական են», - ասել է փոխնախարարը՝ ընդգծելով. - «Կողմերի միջև առաջընթացը դանդաղ է, դժվար, բայց դեռևս կան հնարավորություններ՝ միմյանց ազդանշաններ փոխանցելու համար»։

Մայիսի 5-ին Լավրովը և Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև երկկողմ շփումների ժամանակացույցը։

XS
SM
MD
LG