Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կարող է գրավել Իրանի Խարգ կղզին, կրկին շրջափակել Հորմուզը. Թրամփ

Իրանի Խարգ կղզին արբանյակային լուսանկարում, արխիվ
Իրանի Խարգ կղզին արբանյակային լուսանկարում, արխիվ

Միացյալ Նահանգները կարող է գրավել իրանական Խարգ կղզին, կրկին շրջափակել Հորմուզի նեղուցն ու ևս մեկ հուժկու հարված հասցնել այս գիշեր, հայտարարել է նախագահ Թրամփն Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

«Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք նրանց ընդհանրապես զրկել էլեկտրաէներգիայից ու ջրից, բայց դեռևս չեմ ուզում այդ քայլին դիմել», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Դրանից ժամեր առաջ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե այլևս Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու իմաստ չի տեսնում՝ այս գիշեր սկիզբ առած փոխհրաձգություններից հետո։ Իրանական իշխանություններին որակելով «նենգ» ու «խելագար»՝ ԱՄՆ նախագահը պնդեց, թե Թեհրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս ավարտվել է։

Առայժմ ո՛չ Վաշիգտոնը, ո՛չ Թեհրանը հրադադարի ավարտի մասին պաշտոնական հայտարարություն չեն արել։ Թրամփի խոսքերից հետո, սակայն, նավթի գները համաշխարհային շուկայում կրկին սկսել են բարձրանալ։

XS
SM
MD
LG