ԱՄՆ-ը չի պատրաստվում սահմանափակվել այլ գործընկերներ-երկների ընտրության հարցում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է հայտարարել՝ մեկնաբանելով Հունգարիայի և Չինաստանի միջև կապերի հնարավոր խորացումը։
«Մենք որևէ երկրից մեկուսացում չենք պահանջում՝ հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր ստիպված է հաշվի առնել իր աշխարհագրական դիրքը, տնտեսությունը, պատմությունը և ապագայի մարտահրավերները», - ասել է Ռուբիոն՝ միաժամանակ նշելով, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն գործընկերների հետ կկիսի իր մտահոգությունները որոշ հարցերի շուրջ։
ԱՄՆ պետքարտուղարը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները ևս պահպանում է առևտրային հարաբերությունները Չինաստանի հետ և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ապրիլին նախատեսում է այցելել Չինաստան։