Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն հանդիպել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ, հայտնում է Reuters-ը:

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:

Վաշինգտոնը և Պեկինը փորձել են մեղմել լարվածությունը առևտրային և մաքսատուրքերի հարցերի, ինչպես նաև Թայվանի ապագայի շուրջ։

Ամսվա սկզբին էլ հեռախոսազրույց էին ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Դոնալ Թրամփը և Սի Ծինփինը: Ապրիլին նախատեսված է Թրամփի այցը Չինաստան:


XS
SM
MD
LG