Միացյալ Նահանգները «չափազանց հաճախ» է խոսում խաղաղության հասնելու համար Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մասին, բայց չի հիշատակում այն զիջումները, որոնք կարող է անել Ռուսաստանը: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ։
Նա ասել է, որ զգում է «որոշակի ճնշում» Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ պատերազմը արագ ավարտելու համար, այդ թվում՝ զիջումների միջոցով: Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս շուտ հասնել խաղաղության, բայց որ այդ խաղաղությունը պետք է «արժանապատիվ» լինի։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ն իրեն տեղեկացրել է, որ Ռուսաստանը «երաշխավորում է» պատերազմի արագ ավարտը, եթե ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասից։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ չէ դուրս գալ իր վերահսկողության տակ գտնվող Դոնբասից, բայց պատրաստ է քննարկել փոխզիջումը, օրինակ՝ այնտեղ ազատ տնտեսական գոտու ստեղծումը: «Հարցն այն է, թե ինչի են պատրաստ ռուսները անել: Մենք ռուսական կողմից որևէ զիջում չենք լսում», - ասել է նա:
Խոսելով Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին՝ Զելենսկին հայտարարել է, որ երկամսյա հրադադարը անհրաժեշտ կլինի։