Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Թրամփի հատուկ բանագնաց Ուիթքոֆի հետ


ԱՄՆ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Հաղորդվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքին և տարածաշրջանային գործընթացներին։ Սթիվ Ուիթքոֆը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը խաղաղության օրակարգին։ «Դեսպան Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Սթիվ Ուիթքոֆին՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում ներդրած ջանքերի համար», - ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան տարածած հաղորդագրությունում:

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Հոլոքոստի թանգարանում Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին, ինչպես նաև հոկտեմբերի 7-ի երկրորդ տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում, ասված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպաանատան տարածած հաղորդագրությունում:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG