Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցություններից հետո պայմանավորվածության մասին չի հայտարարվել


Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաների բանակցությունների նոր փուլն ավարտվել է առանց համաձայնության հասնելու մասին հայտարարության:

Ուկրաինական կողմի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովի փոխանցմամբ՝ պատերազմը դադարեցնելու ծրագրի քննարկումը վերսկսվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում:

«Մենք աշխատում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման ուղղությամբ», - հունվարի 18-ին Ֆլորիդայում կայացած վերջին երկօրյա քննարկումներից հետո սոցիալական ցանցերում գրել է Ումերովը:

Նա հավելել է, որ կշարունակեն աշխատել արդար և կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների և հետագա քայլերի համաձայնեցման ուղղությամբ:

Ամերիկյան կողմից բանակցել են ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները:

Տնտեսական ֆորումը մեկնարկվում է այսօր՝ հունվարի 19-ին և կշարունակվի մինչև հունվարի 23-ը:

XS
SM
MD
LG