Մատչելիության հղումներ

Ամենաթեժ իրավիճակը Դոնեցկի ճակատի արևմուտքում գտնվող հատվածում է. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ


Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօրվա տեղեկագրում նշել է, որ ամենաթեժ իրավիճակը Դոնեցկի ճակատի արևմուտքում գտնվող հատվածում է, որտեղ ռուսական զորքերի դանդաղ առաջխաղացումը շարունակվում է արդեն մի քանի ամիս։

Ըստ հաղորդագրության՝ ռուսական ուժերն այժմ փորձում են հասնել Պոկրովսկ, որը Դոնեցկի մարզի արևմտյան մասում գտնվող խոշոր քաղաքներից է։

Ուկրաինայի գլխավոր շտաբը տեղեկագրում հայտնում է նաև Նովոալեքսանդրիվկայի, Եվգենիևկայի, Նովոսելովկա Առաջինի մոտ տեղի ունեցած մարտերի մասին, հավելում, որ մի փոքր դեպի հարավ ռուսական զորքերը գրոհում են Նետայլովոյում, Գեորգիևկայում, Պարասկովեևկայում և «ամենամեծ ակտիվություն են ցուցաբերում» Կրասնոգորովկայում, որտեղ իրավիճակն, ըստ ուկրաինական, կողմի լարված է։

Ռուսական ռազմական աղբյուրները ևս հայտնում են այդ հատվածում թեժ մարտերի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG