Մատչելիության հղումներ

Ալիևը և Ֆիդանը հանդիպել են, քննարկել վերջին գործընթացները

Այսօր Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել վերջին ժամանակներս թուրք-ադրբեջանական հարաբերություններում դիտարկվող գործընթացների վերաբերյալ:

Մանրամասներ չեն հաղորդվում:

Վերջերս լարվածություն է նկատվում Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կապված դպրոցներում հիջաբ կրելու՝ Բաքվի սահմանած արգելքի հետ: Այդ որոշումը Անկարային դուր չի գալիս, այն քննադատել են, մասնավորապես, Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները, օրերս էլ երկրում Ադրբեջանի դեսպանատան դիմաց ցույց է անցկացվել ընդդեմ նոր կարգավորումների:

Չնայած դրան՝ Բաքուն շարունակում է որոշումը կիրառել։ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցությունն «անպատասխանատու» է որակել թուրք պաշտոնյաների հայտարարություններն ու նշել, թե դրանք կարող են խաթարել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները:

​
XS
SM
MD
LG