Մատչելիության հղումներ

Ալիև․ «Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանը նպատակ չունի կործանել Հայաստանը կամ զրկել անկախությունից, պետական Azertac գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը Զանգելանի բնակիչների հետ հանդիպմանը։

«Եվրոպայի այսպես կոչված դիտորդները ենթադրաբար շարունակում են մշտադիտարկում իրականացնել Ադրբեջան-Հայաստան սահմանին։ Ես այն ժամանակ էլ եմ ասել․ եթե մենք մի կրակոց արձակեինք, նրանք անմիջապես կփախչեին, և այնտեղ անգամ իրենց հետքը չէր մնա», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը նշել է, որ եվրոպացի դիտորդները ներկայացնում են, թե Հայաստանը Ադրբեջանից են պաշտպանում․ «Որևէ կարիք չկա Հայաստանը մեզնից պաշտպանելու, - հայտարարել է Իլհամ Ալիևը՝ հավելելով, - Մենք հասել ենք նրան, ինչի նպատակը դրել էինք մեր առաջ»։

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը «բոլոր ժամանակների բարձրակետին է», որի պատճառներից մեկն էլ, ըստ նրա, Ադրբեջանի «ռազմական հաղթանակն» է։

Խոսելով տրանսպորտային ենթակառուցվածքների մասին՝ Ալիևը հայտարարել է, որ Բաքվից Զանգելան երկաթուղու կառուցումը կարող է ավարտվել մեկից մեկուկես տարվա ընթացքում։

«Հաջորդ տարի հնարավոր կլինի գնացքով հասնել Խանքենդի [Ստեփանակերտ - խմբ․]», - ասել է Ալիևը՝ շեշտելով, որ երկաթուղին «Զանգեզուրի միջանցքով» կձգվի մինչև Նախիջևան։


XS
SM
MD
LG