Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երախտագիտություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Իրանի սպանված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։
X-ում հրապարակված հայերեն ուղերձում նախագահ Փեզեշքիանը մասնավորապես գրել է․ «Ի սրտե երախտագիտությունս եմ հայտնում մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանի և նրան ուղեկցող բարձրաստիճան պատվիրակության ներկայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից մեծարգո վարչապետի կողմից արտահայտած ցավակցության համար։ Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը»։
Փեզեշքիանը հույս է հայտնել, որ փոխադարձ շահերի, բարիդրացիության սկզբունքի և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական պատմական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ։
Խամենեին Հայաստանն «ազնիվ հարևան» էր անվանում, ուղերձում նշել է նա։
«Մեր քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդումն ու զարգացումն է», - եզրափակել է Իսլամական Հանրապետության նախագահը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին ժամանել էր Իրան՝ հարգանքի տուրք մատուցելու Խամենեիի հիշատակին։ Վրաստանի և Ադրբեջանի նախագահներ Միխեիլ Կավելաշվիլին և Իլհամ Ալիևը նույնպես Թեհրանում էին։