Մատչելիության հղումներ

Ալ-Շարաան Մոսկվայում կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան չորեքշաբթի օրը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է «Սիրիա» հեռուստաընկերությունը։

Հանդիպման մասին այլ մանրամանսեր չեն հաղորդվում:

Մոսկովյան «Կոմերսանտը» օրերս գրել էր, որ Սիրիայի անցումային կառավարությունը կարող է դիմել պաշտոնական Մոսկվային՝ երկրի տարածքում գտնվող երեք ռուսական ռազմակայաններից մեկը փակելու խնդրանքով։ Թերթի զրուցակիցը նշել է, որ խոսքը Սիրիայի հյուսիսում գտնվող «Ղամիշլի» ռազմական օդանավակայանի մասին, որը ռուսական կողմը վերահսկում է 2019 թվականից ի վեր։


XS
SM
MD
LG