Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումները:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին,ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին։
Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։