Մատչելիության հղումներ

ԱԷՄԳ-ն չունի ցուցում, որ հարվածները Իրանում վնասել են միջուկային օբյեկտներ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չունի որևէ ցուցում, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածները Իրանում վնասել կամ թիրախավորել են միջուկային օբյեկտներ, սակայն դեռևս չի կարողացել կապ հաստատել Իրանի միջուկային ոլորտի պատասխանատու մարմինների հետ։ Գործակալության կառավարիչների խորհրդին հայտնել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։

«Իրանի միջուկային կարգավորող մարմինների հետ կապ հաստատելու փորձերը շարունակվում են, սակայն առայժմ պատասխան չի ստացվել»,-ասել է Գրոսսին։

Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին սկսել են հարվածել Իրանին, Թեհրանը պատասխանել է՝ հարվածելով Իսրայելին և Մերձավոր Արևելքի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին: Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քուվեյթը, սակայն, դատապարտելով Իրանի հարվածները, շեշտել են, որ վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մահացել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:

Լրատվամիջոցները հայտնում են մերձավորարևելյան երկրներում պայթյունների մասին:

Թեմայով բոլոր թարմացումներն՝ այստեղ

XS
SM
MD
LG