Համաշխարհային շուկաներում Azeri Light (CIF) մակնիշի ադրբեջանական նավթը թանկացել է: "AПА-Экономикс"-ի փոխանցմամբ՝ այդ վառելիքի մեկ բարելի գինն աճել է 0.48 դոլարով կամ 0.4 տոկոսով և հասել 102.02 դոլարի:
Ադրբեջանական նավթի նախկին գինը 119.54 դոլար էր:
APA-ն նշում է, որ Ադրբեջանի այս տարվա պետբյուջեում Azeri Light-ի մեկ բարելի միջին գինը հաշվարկված է 65 դոլարից ելնելով:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների ֆոնին նավթի գինը համաշխարհային շուկաներում աճում է, և անցնող շաբաթ Brent մակնիշի նավթի մեկ բարելի գինը գերազանցեց 100 դոլարը:
Հորմուզի նեղուցով մինչև պատերազմը փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը:
Վերջին օրերին էլ հութիները վերահսկողություն հաստատեցին Եմենի՝ Կարմիր ծովի ամբողջ առափնյա հատվածի նկատմամբ՝ է՛լ ավելի վտանգելով նավթի համաշխարհային մատակարարումները: