Մատչելիության հղումներ

Ականի պայթյունից Ոսկեպարի եկեղեցու հարակից տարածքում զինծառայող է վիրավորվել. ԱԱԾ


Ոսկեպարի եկեղեցին և նոր տեղադրված սահմանասյունը, մայիս, 2024թ.
Ոսկեպարի եկեղեցին և նոր տեղադրված սահմանասյունը, մայիս, 2024թ.

Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ 24-ամյա Նարեկ Գարեգինյանի կյանքին վտանգ չի սպառնում։

«Ներկայումս իրականացվում է վերջինիս տեղափոխումը Երևանի բուժհաստատություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են», - նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG