Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ոստիկանությունը սպանել է սինագոգը հրկիզելուց հետո ոստիկաններին սպառնացող տղամարդուն


Ոստիկանները Նորմանդիայի Ռուան քաղաքում, 17-ը մայիսի, 2024թ.
Ոստիկանները Նորմանդիայի Ռուան քաղաքում, 17-ը մայիսի, 2024թ.

Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում՝ Նորմանդիայի Ռուան քաղաքում այսօր մի տղամարդ հրկիզել է հրեական սինագոգը և դանակով սպառնացել տեղ հասած ոստիկաններին։ Ոստիկանության սպայի կրակոցից նա մահացել է։

Ռուանի քաղաքապետ Նիկոլաս Մայեր-Ռոսիգնոլը լրագրողներին ասել է, որ զինված մարդը բարձրացել էր սինագոգի վերին հատվածը և «մոլոտովյան կոկտեյլի» նման ինչ-որ բան նետել աղոթքի մեծ սենյակ։

Տեղ հասած հրշեջ ծառայության և ոստիկանության աշխատակիցները սինագոգի տանիքին տեսել են տղամարդուն, որի մի ձեռքում մեծ դանակ կար, մյուսում մետաղյա ձող։ Ոստիկանության սպան գնդակահարել է նրան, երբ նա չենթարկվելով կանգ առնելու հրահանգներին՝ դանակը ձեռքին վազել է դեպի սպան։

Սպանվածի ինքնությունը ճշտվում է։ Նրա մոտ փաստաթղթեր չեն եղել, միայն տեղական տրանսպորտից օգտվելու քարտ։

Գազայի հատվածի պատերազմի պատճառով աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Եվրոպայում աճում են հակասեմական տրամադրությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG