Մատչելիության հղումներ

Սերբիան պատրաստ է քննարկել Կոսովոյի անջատման հարցը


Կոսովոյի քարտեզը
Կոսովոյի քարտեզը
Սերբիան հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Կոսովոյի անջատման հարցը, թեեւ նախկինում պաշտոնական Բելգրադը հայտարարել էր, որ երբեւէ չի ճանաչի Պրիշտինայի անկախացումը:

Սերբիայի գլխավոր բանակցող Բորկո Ստեֆանովիչը այսօր «Բլից» թերթում հրապարակված հարցազրույցում ասել է. - «Սերբիայի բանակցային թիմը չի ընդդիմանում Կոսովոյի անջատման վերաբերյալ բանակցությունների հնարավորությանը»:

Նախկինում Բելգրադն ակնարկել է, որ կարող է հավանություն տալ Կոսովոյի անջատմանը, եթե այդ երկրամասի հիմնականում սերբերով բնակեցված հատվածը մնա Սերբիայի կազմում:

Պրիշտինայի իշխանությունները մշտապես մերժել են այդպիսի առաջարկները, պնդելով, որ Կոսովոն պետք է պահպանի իր այժմյան տարածքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG