Մատչելիության հղումներ

Չինաստանում անվտանգության ուժերի հետ բախումներում երկու տիբեթցի է զոհվել


Չինաստանի Սիչուան գավառում բախումներ են տեղի ունեցել անվտանգության ծառայությունների եւ տեղի բնակիչների միջեւ, որոնց արդյունքում երկու տիբեթցի զոհվել է:

Այս մասին տեղեկացրել Տիբեթում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում: Չինաստանի պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությունը չի հաստատվել:

Իրավապաշտպանների փոխանցմամբ, տեղացիների հետ բախումները տեղի են ունեցել Քիրթիի բուդդիստական վանքի մերձակայքում, որտեղ հինգշաբթի օրը ավելի քան 300 վանականներ էին ձերբակալվել:

Ոստիկանությունը անցած ամսվանից վանքի տարածքը պահպանության տակ էր վերցրել, այն բանից հետո, երբ մի երիտասարդ վանական ինքնահրկիզվեց` իր բողոքն արտահայտելով Տիբեթում չինական իշխանությունների վարած քաղաքականության դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG