Դատարանները կոչված են պաշտպանել մարդկանց իրավունքները պետական մարմիններից, մասնավոր ընկերություններից եւ այլ մարդկանցից, մինչդեռ հաճախ մարդկանց պետք է պաշտպանել դատարաններից: Այդ մասին ասված է արդար դատաքննության իրավունքին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի անդրադարձում:
«2010 թվականին արդար դատաքննության իրավունքի պաշտպանության խնդրանքով Պաշտպանին հասցեագրված դիմումները կազմել են բողոքների ընդհանուր թվի շուրջ 40 տոկոսը», - նշում է օմբուդսմենը իր կայքում տեղադրված անդրադարձում` հավելելով. - «Օրենքով իմ լիազորությունն է մարդկանց պաշտպանել բոլոր պետական մարմիններից, բացառությամբ դատարաններից»:
«Դատական անկախություն նշանակում է արդարամիտ եւ բարեխիղճ դատավորի ազատություն ամեն տեսակ ճնշումներից, այլ ոչ թե դատական համակարգի անպատասխանատու մեկուսացում եւ սեփական արատների մեջ բյուրեղացում», - ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանը:
Այսօր, Անդրեասյանի խորին համոզմամբ, «դատավորն անկախ չէ որպես անհատ, քանի որ կարող է ճնշման ենթարկվել դատական իշխանության բարձրագույն ղեկավարության կողմից», իսկ «այդ ղեկավարությունը հաշվետու եւ պատասխանատու չէ հանրության առաջ, քանի որ չկան իրավական մեխանիզմներ դատական համակարգի իրավաչափ վերահսկողության համար»:
«Ներպետական դատական համակարգում եղած անարդարության զսպման հնարավոր իրական եւ իրավական միակ մեխանիզմը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է, ինչի մասին վկայում է այս ատյանին ուղղվող դիմումների քանակի էական աճը», - ընդգծում է օմբուդսմենը: