Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի Պատվո մեդալ` Շվեդիայի Ռիկսդագի երկու պատգամավորների


Շվեդիայի Ռիկսդագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Հայաստան - Շվեդիա միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Ռիկսդագի պատգամավորներ Անելի Էնոքսոնը եւ Ֆրեդրիկ Մալմը պարգեւատրել են Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալով:

Այսօր հանդիսավոր պայմաններում նրանց հանձնելով պարգեւները` Ազգային ժողովիի նախագահ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասել է. - «Դուք այն քաղաքական գործիչներն եք, ովքեր խիզախություն ունեցան ուղիղ նայելու ճշմարտության աչքերին եւ նշանակալի ավանդ ունենալ Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ավելի քան մեկ տարի առաջ` 2010 թվականի մարտի 11-ին, Շվեդիայի խորհրդարանը ձեր մասնակցությամբ ու ջանքերով իր ներդրումը կատարելով պատմական ճշմարտության վերականգնմանն ուղղված եւ օրեցօր ավելի ծավալվող միջազգային գործընթացում` ընդունեց որոշում, որով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչեց որպես ցեղասպանություն: Ես տեղյակ եմ, թե ինչ լարվածության եւ դիմակայության պայմաններում է ընդունվել այդ որոշումը: Եվ այս պարագայում առավել ծանրակշիռ է դառնում անձամբ ձեր եւ որոշումն ընդունելուն նպաստած ձեր գործընկերների ներդրումը ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ ընդհանրապես ցեղասպանություն երեւույթը որպես հրեշավոր հանցագործություն կանխելու մեջ: Դուք հայ ժողովրդի իրական բարեկամներն եք»:

Անելի Էնոքսոնը, շնորհակալություն հայտնելով պարգեւի համար, մասնավորապես, ասել է. - «Երբ 2011 թվականի մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանում քվեարկեցինք ցեղասպանությունը ճանաչելու օգտին, մենք դա արեցինք, քանի որ դա բխում էր մեր հոգու խորքից»:

«Թուրքիան պետք է ներողություն խնդրի ձեր ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպանության համար», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հայտարարել է Անելի Էնոքսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG