Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանում է Ռուսաստան


Այսօր Ռուսաստան է ժամանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, կքննարկի Լիբիայում ստեղծված իրավիճակին եւ Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքներին առնչվող հարցեր:

Բան Կի-մունը միջուկային անվտանգության թեման ավելի վաղ քննարկել է Կիեւում` Չերնոբիլյան աղետի 25-ամյա տարելիցին նվիրված համաժողովում:

Մոսկվայում նախատեսված է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ելույթը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կազմում գործող մշտական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն նաեւ կազմակերպության անդամ պետությունների դեսպանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG