Մատչելիության հղումներ

Լիբիացի ապստամբները մերժել են մարտերը դադարեցնելու` Քադաֆիի կառավարության առաջարկը


Լիբիացի ապստամբները հրաժարվել են ընդունել մարտերը դադարեցնելու վերաբերյալ Մուամար Քադաֆիի կառավարության առաջարկը:

Անցումային խորհրդի ներկայացուցչի խոսքերով` իրենց դիրքերն ամրապնդվել են այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի ուժերը սկսել են ապահովել օդային աջակցություն:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել է ապստամբներին օգնելու նպատակով ուժգնացնել Քադաֆիի ուժերի կողմից վերահսկվող ռազմական հենակետերի ուղղությամբ ՆԱՏՕ-ի օդային հարվածները:

Սպիտակ տունը հաղորդում է, որ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը անհրաժեշտ են համարել դիվանագիտական ու տնտեսական ճնշումների ավելացումը Մուամար Քադաֆիի ռեժիմի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG