Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում էր ապրիլի 18-ից` թիվ 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի եւ ստորաբաժանումների տեղակայման օպտիմալացման միջոցառումների իրականացման գործընթացի ստուգման եւ վերահսկման նպատակով: Աշխատանքային այցի շրջանակներում Պոստնիկովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի հետ:
Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում, հաղորդագրության համաձայն, քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, պլանավորել են հետագա միջոցառումների ծրագրերը:
Հայաստանի պաշտպանության նախարարը եւ Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը ընդհանուր առմամբ գոհունակություն են հայտնել պլանավորված աշխատանքների կատարումից:
Այս ամսվա ընթացքում սա Ալեքսանդր Պոստնիկովի երկրորդ այցելությունն է Հայաստան: