Մատչելիության հղումներ

Թուրք նկարչի վրա հարձակված անձը հանձնվել է ոստիկանությանը


Երկուշաբթի օրը թուրք հայտնի նկարիչ Բադրի Բայքամի վրա հարձակում գործած անձը երեկոյան հանձնվել է ոստիկանությանը: Այդ մասին այսօր հաղորդում են թուրքական մի շարք պարբերականներ:

Նույն աղբյուրների վկայությամբ` 35-ամյա Մեհմեթ Չելիքելը իր արարքը այսպես է բացատրել. - «Նա վիրավորեց ինձ, այդ պատճառով ես նրան դանակահարեցի»:

Ըստ Hurriyet-ի փոխանցած մանրամասների` Ստամբուլում կայացած հանդիպման ավարտին Չելիքելը ցանկություն է հայտնել զրուցել Բայքամի հետ, սակայն վերջինիս օգնական Թուղբա Քուրթուլմուշը ասել է, որ իրենք ժամանակ չունեն: Դրան հաջորդել է Չելիքելի կողմից նախ Քուրթուլմուշի, ապա` Բայքամի դանակահարումը, ինչից հետո երիտասարդը զանգահարել է ընկերոջը եւ հայտնել տեղի ունեցածի մասին:

Թուրքական թերթերը հայտնում են նաեւ, որ Բայքամը եւ Քուրթուլմուշը վիրահատության են ենթարկվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG