Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնին ընդունել է Ճապոնիայի կայսր Աքիհիթոն


Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը այսօր ժամանել է Տոկիո` ցուցաբերելու իր երկրի աջակցությունը ավերիչ երկրաշարժից եւ ցունամիից տուժած Ճապոնիային։

Քլինթոնը ցավակցություն է հայտնել մարտի 11-ի կրկնակի աղետներում մարդկանց կորստի կապակցուտթյամբ։ Վերջին տեղեկություններով, զոհերի թիվը կազմել է մոտ 28 հազար։

ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունել է Ճապոնիայի կայսր Աքիհիթոն եւ կայսրուհի Միշիկոն։ Ճապոնական մամուլը նշել է, որ դա խիստ հազվադեպ երեւույթ է, քանի որ կասյրը սովորաբար ընդունում է միայն պետության ղեկավարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG