Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահը ուղերձով կդիմի նոր կառավարությանը


Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը այսօր ուղերձով կդիմի երկրի նոր կառավարությանը:

Ակնկալվում է, որ այս շաբաթ նշանակված կառավարությունը` Ադել Սաֆարի գլխավորությամբ, ձեռնամուխ կլինի բարեփոխումների անցկացմանը, որոնցից առաջինը կդառնա արտակարգ դրության վերացումը:

Սիրիայում, հիշեցնենք, արտակարգ դրությունը գործում է 1963 թվականից, երբ իշխանության եկավ «Բաաս» կուսակցությունը:

Մարտի 15-ից ի վեր երկրում ամեն ուրբաթ տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր: Անցած հինգշաբթի կառավարությունը համաներում է կիրառել բողոքի ակցիաների ընթացքում բոլոր ձերբակալվածների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG