Մատչելիության հղումներ

Մեքսիկայում գնացքը դուրս է եկել ռելսերից, կան զոհեր ու վիրավորներ


Մեքսիկայի Օախակա նահանգի հարավային մասում գնացքը դուրս է եկել ռելսերից, 13 մարդ զոհվել է, կա 98 վիրավոր, հայտնում է Reuters-ը:

Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ գնացքում եղել են անձնակազմի ինը անդամ և 241 ուղևոր։

Մեքսիկայի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ միջադեպի հետաքննությունն արդեն սկսվել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG