Մատչելիության հղումներ

Սերգեյ Միրոնովը թողնում է «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահի պաշտոնը


Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հրաժարվել է «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդի պաշտոնից:

Նա հայտարարել է, որ զբաղվելու է կադրային քաղաքականությամբ ու գլխավորելու է կուսակցության ցուցակը Պետական դումայի առաջիկա ընտրություններում:

Կուսակցության նախագահի պաշտոնում Միրոնովն առաջարկել է ընտրել Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Նիկոլայ Լեւաչյովին:

«Արդար Ռուսաստան» կուսակցության նոր ղեկավարության ընտրությունները կկայանան այսօր:

Միրոնովը նաեւ լրագրողներին ասել է, որ «Արդար Ռուսաստանը» առաջիկա նախագահական ընտրություններում երբեք չի սատարի իշխանական «Միասնական Ռուսաստան» կուսակցության թեկնածուին:

Նա հայտարարել է, որ իրենք, ամենայն հավանականությամբ, կառաջադրեն իրենց թեկնածուին` հավելելով, որ այդ հարցը կքննարկվի կուսակցության աշնանը կայանալիք հերթական համագումարում:

2008 թվականին, հիշեցնեն, «Արդար Ռուսաստանը» Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունն առաջադրած քաղաքական ուժերի թվում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG