Մատչելիության հղումներ

Մինսկի մետրոյում պայթյունի կապակցությամբ նոր ձերբակալություններ են կատարվել


Բելառուսը հայտարարել է Մինսկի մետրոյում իրականացված պայթյունի կապակցությամբ նոր ձերբակալությունների մասին:

Պայթյունն իրականացնելու կասկածանքով ձերբակալվել է 5 մարդ:

Նոր ձերբակալությունների մասին տեղեկացրել է Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, ով ասել է, որ բոլոր 5 կասկածյալները ունեցել են Բելառուսի քաղաքացիություն: Այլ մանրամասներ դատախազը չի հաղորդել:

Ապրիլի 11-ին Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում իրականացված պայթյունի հետեւանքով 12 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ ստացել են մարմնական վնասվածքներ:

Բելառուսի իրավապահները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG