Մատչելիության հղումներ

Սերժ Սմեսովը` Արեւելյան հարեւանության եւ ՍԾՏՀ-ի հարցերով Ֆրանսիայի դեսպան


Ֆրանսիայի պետնախարար, արտաքին եւ եվրոպական գործերով նախարար Ալեն Ժյուպեն ապրիլի 7-ին Արեւելյան հարեւանության եւ Սեւծովյան տարածաշրջանի հարցերով դեսպան է նշանակել Սերժ Սմեսովին, ով 2006 - 2010 թվականներին գլխավորել է Հայաստանում Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը:

«Այս նշանակումը վերահաստատում է Ֆրանսիայի հետեւողական աջակցությունը արեւելյան հարեւանների հետ Եվրոպական միության հարաբերությունների ամրապնդմանը, ինչը Եվրամիության Արեւելյան հարեւանության ծրագրի նպատակն է», - ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում:

Սմեսովը ներկայացնելու է Ֆրանսիայի արտգործնախարարին Արեւելյան հարեւանության ծրագրի, ինչպես նաեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում գործող կառույցներում եւ անցկացվելիք միջոցառումներում:

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծում է, որ Սմեսովը փորձառու դիվանագետ է եւ լավ է պատկերացնում տվյալ տարածաշրջանը` որպես դեսպան պաշտոնավարած լինելով Մոլդովայում, Ղազախստանում, Ղրղըզստանում եւ Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG