Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի գործունեությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ Ասիական տարածաշրջանում, շնորհակալություն է հայտնել միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու նպատակով Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար:

Նախագահն առանձնացրել է բանկի աջակցությամբ առանցքային այնպիսի ծրագրերի իրագործումը, ինչպիսին են «Հյուսիս - Հարավ ճանապարհային միջանցք» եւ տարածքային զարգացմանն ուղղված «Հայաստան. քաղաքային կայուն զարգացում» ներդրումային ծրագրերը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հյուսիս - Հարավ երկաթգծի կառուցման ծրագրի նախապատրաստման գործում ԱԶԲ-ի հնարավոր օժանդակության, գյուղատնտեսական ապրանքների արտահանման խթանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաեւ բանկի կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն աջակցության հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG