Մատչելիության հղումներ

Հրդեհ «Փարվանա» ռեստորանում


Երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Երեւանի Հրազդանի կիրճում` «Փարվանա» ռեստորանային համալիրի տարածքում:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 18.01-ին: Դեպքի վայր են մեկնել ութ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հրդեհաշիջման շտաբը, երկու ավտոսանդուղք, Երեւանի քաղաքապետարանի կոմունալ ծառայության 9 ջրատար:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 բիս» կանչ, ապա հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ կանչ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.33-ին, մարվել`19.58-ին:

Այրվել է ռեստորանի երկշերտանի տանիքը (յուրաքանչյուր շերտը` 1000 քառակուսի մետր մակերեսով), եւ ջերմահարվել, թափվել է սրահի պլաստիկե կախովի առաստաղը` 1000 քառակուսի մետր մակերեսով:

Տուժածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG